ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հարբեցողությունը հոգու հիվանդագին կիրք է

Հարբեցողությունը  հոգու հիվանդագին կիրք է
15.10.2013 | 11:33

Քահանա Դմիտրի

ՍՄԻՌՆՈՎ

Աստծո շնորհի օգնությամբ կարելի է հաղթահարել բոլոր կրքերը, և ոչ միայն հաղթահարել, այլև Քրիստոսին փառաբանել սեփական կյանքում։ Հետևապես, կարելի է հաղթահարել և ալկոհոլի նկատմամբ կիրքը։
Հարբեցողությունն ընդհանրապես հոգու հիվանդագին կիրք է, որովհետև խմել է խնդրում ոչ թե մարմինը, այլ հոգին։ Գինին սթրեսից ազատվելու ամենալավ դեղն է համարվում։ Կյանքը երկրի վրա ծանր է, իսկ երբ խմում ես, լարվածությունը միանգամից անհետանում է։ Բայց մարդն ընկնում է ծուղակի մեջ։ Սկզբում ստիպված ավելացնում է սպիրտի չափաքանակը, բայց ավարտում է նրանով, որ սկսում է տեսնել անտեսանելին` սատանայական աշխարհը։
Եթե մարդը միշտ է խմում, ապա միշտ էլ իրեն անվայել է պահում, որովհետև կորցնում է սեփական կերպարը, դառնում է տգեղ։ ¥«Գեղը» գրաբարում նշանակում էր գեղեցկություն, հմայք, այսինքն` մարդը կորցնում է Աստծուց շնորհված գեղեցկությունը` նմանությունը Աստծուն-Պ.Ա.¤։ Շատ հարբեցողներ զարմանում են, թե ինչու են տանն իրենց սվիններով դիմավորում։ Հարբածին թվում է, թե ինքը չափազանց ուրախ է, հաճելի, սրամիտ, իսկ կինը, չգիտես ինչու, դժգոհ է։ Հարբածը համոզված է, որ ինքը հենց ինքն է, իսկ կինը նրան այնպես է ընկալում, կարծես տուն է եկել բոլորովին ուրիշ մարդ. նրա դեմքն էլ է ուրիշ, պահվածքն էլ, օտար է նա, բառերն էլ են անծանոթ, նույնիսկ հոտն է ուրիշ։ ՈՒ այդ բոլորովին օտար մարդը ցանկանում է, որ իրեն վերաբերվեն ինչպես ամուսնու, պահանջում է, որ իրեն ինչպես միշտ սիրեն, խղճան, պառկեցնեն քնելու։ Եթե տնեցիք խոնարհ ու համբերատար են, կկարողանան տանել այդ ամենը, բայց սովորաբար անհնար է հանդուրժել, անհնար է, որովհետև չես ուզում բռնանալ սեփական կամքիդ վրա։
Հարբեցողը կորցնում է մարդկային դեմքը։ Մեզնից յուրաքանչյուրը ինքնատիպ է, սակայն հարբեցողի մեջ կորչում է այդ յուրօրինակությունը, կորչում է այն, ինչ Աստված դրել է տվյալ անձի մեջ։ Ասել է` հարբեցողի հոգին սկսում է դեգրադացիայի ենթարկվել, այլանդակվել։ Հարբած մարդը սովորաբար ծիծաղ է առաջացնում, որովհետև իրեն պահում է ապուշի պես։ Եթե երբեք նրան չճանաչեինք ու առաջին անգամ տեսնեինք հենց հարբած վիճակում, կմտածեինք, որ մեր դիմաց խելագար է կանգնած։ Իզուր չէ, որ հարբեցողներով զբաղվում են հենց հոգեբույժները։ Ահա քայլում է հասունացած մի մարդ, երերում է ու ճոճվում, փսլինքը թափելով` քթի տակ ինչ-որ բան է փնթփնթում և կատարում ամենահիմար արարքները։
Հնում ասում էին, թե հարբեցողությունը կամավոր խելագարություն է։
Տերն ասում է. «Եվ տոները ձեր ատում է Իմ հոգին»։ Աստծո համար ատելի են բոլոր քելեխները, հարսանիքները, քանզի այդ ամենը դիվահարություն է սկզբից մինչև վերջ։ Բոլոր խնջույքները, որոնք զուգակցված են այլանդակ հարբեցողությամբ, իսկապես սատանայի խրախճանք են, տառացիորեն` սատանան է կառավարում նման պարահանդեսը։
Ամբողջովին բժշկվել գինեմոլությունից հնարավոր է, եթե բժշկվես հպարտությունից։ Իսկ ինչպե՞ս օգնել մարդուն, որ ազատվի հպարտությունից։ Հպարտությունը վտանգավոր վարակ է, որը թաքնված է։ Չես գտնի որևէ հպարտի, որը խոստովանի, թե ինքը հպարտ է։ Ինչո՞ւ։ Որովհետև հպարտությունը կուրացնում է։ Հպարտությունը նաև հիմարացնում է։ Այդ պատճառով խմող մարդուն խրատելն անիմաստ զբաղմունք է։ Պետք է գործի բոլորովին այլ թերապիա։ Յուրաքանչյուր հարբեցողի անհրաժեշտ է անհատական մոտեցում, ինչը բարդագույն խնդիր է և ոչ միշտ է հնարավոր։ Սակայն հիշենք` համբերությունն ու աշխատանքը, իհարկե, նաև մեր անկեղծ աղոթքները, կօգնեն տվյալ թշվառին հաղթահարելու կործանարար կիրքը։

Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ